A
A
Օտարերկրացիներին Ռուսաստանից չեն ստիպի հեռանալ մինչեւ հունիսի 15-ը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, որոշում է ստորագրել, համաձայն որի՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի ՌԴ-ն լքել, գրում է РИА Новости-ն։
Փաստաթղթում ասվում է, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվում նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները։
Բացի այդ, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: