Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱՆ
A A
Պաշտոնական

Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:
 
Արցախում այսօրվա դրությամբ մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հոգի:
 
Հիշեցնենք, որ նաօրեին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել է Հայաստան։ Հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: