ՈՒԵՖԱ-ն որոշել է չեմպիոնների և Եվրոպայի լիգայի հետաձգված խաղերի օրերը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, արդեն կազմել է կորոնավիրուսի պատճառով ընդհատված եվրոգավաթների վերսկսման ժամկետները:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia հեռուստաալիքը, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներից հետաձգված «Սևիլյա» - «Ռոմա» և «Ինտեր» - «Խետաֆե» խաղերը կկայանան օգոստոսի 2-3-ին: Այդ փուլի պատասխան հանդիպումները նշանակվել են օգոստոսի 6-ին: Քառորդ եզրափակիչ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 10-ին և 13-ին, կիսաեզրափակիչները՝ 17-ին և 20-ին, իսկ եզրափակիչը օգոստոսի 27-ին, Գդանսկում:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից մնացած պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 7-ին և 8-ին: Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին, 21-ին և 22-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 29-ին, Ստամբուլում:
Ինչպես նշում է աղբյուրը, հետագայում հնարավոր է որոշակի փոփոխություններ կրեն խաղերի օրերը: