Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նաիրա-Զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Պետք է կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը․ Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անընդունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ին արված տեսաուղերձից առաջ կադրերի՝ համացանցում հայտնվելը։

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ դա կարող է լիներ թե՛ դիտավորություն, թե՛ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք։

«Ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պետք է անպայման կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետև նրանք մանրամասն պետք է հսկեին ամբողջ գործընթացը»,- ասաց տիկին Զոհրաբյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որում նա խոսել էր պետական համակարգում թավիշը չարահաշողների մասին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ելակետը չպետք է լինի այն, որ պաշտոնյան «թավշյա՞» է, թե՞ ոչ, այլ պրոֆեսիոնա՞լ է, թե՞ ոչ։

«Որովհետև թավշյա այնքան ոչ պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքը մենք տեսնում ենք պարբերաբար։ Ինձ համար կարևոր չէ՝ պաշտոնյան թավշյա հեղափոխության արդյունքում է զբաղեցրել իր պաշտոնը, թե ոչ։ Ինձ համար կա մեկ սկզբունք՝ մարդը պրոֆեսիոնա՞լ է, թե՞ ոչ․ եթե ոչ, ապա իր տեղը պետք է զիջի պրոֆեսիոնալին»,- նկատեց նա։