Նիկոլ Փաշինյանին կհրավիրե՞ն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի որևէ անդամ չի հրապարակայնացնելու, թե ինչ է քննարկվել այնտեղ, մինչև չլինի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սերժ Սարգսյանին քննիչ հանձնաժողով հրավիրելուց հետո ի՞նչ պարզվեց, 800 հա, թե՞ 400 հա տարածք է կորցրել Հայաստանը։
Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին նաև, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստվո՞ւմ են քննիչ հանձնաժողով հրավիրել, հասկանալու՝ Ռուսաստանի դերակատարությունը որն էր։ Անդանիկ Քոչարյանն ասաց, որ անհրաժեշտություն չեն տեսնում Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով հրավիրելու, որովհետև նա քառօրյա պատերազմի ժամանակ իշխանություն կրող չէր և որևէ պատասխանատվություն չի կրում կայացրած որոշումներ համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ»։
Մանրասմաները՝ տեսանյութում։