Բացել լրահոսը Փակել լրահոսը
անձրև
A A
Պաշտոնական

Սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝       

Ապրիլի 20-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է  անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։

 

Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.20C (1989 թ.)
    · Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -6.70C (1987 թ.)
    · Օդի միջին օրական ջերմաստիճան `                 13.10C

 ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: