Իսկապես օգնության կարիք ունեցող ուսանողները չեն կարողանում օգտվել աջակցության ծրագրից. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է ներդրողներին հավելյալ արտոնություններ տալու հարցը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը պնդեց, որ նախագիծն արդյունավետ է լինելու, և եթե կա նույնիսկ մեկ տոկոսի հավանականություն, այն պետք է կիրառվի, արդյունքները ցույց կտա ժամանակը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նախագծին չանդրադարձավ, փոխարենն ուշադրություն հրավիրեց Կառավարության կողմից ուսանողներին տրվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրին։
Ըստ Սիմոնյանի՝ սահմանված չափորոշիչները խնդիր են առաջացնում, և իսկապես այդ աջակցության կարիքը ունեցող ուսանողները չեն կարող օգտվել աջակցությունից:
Նրա խոսքով՝ օրինակ բարձր գնահատականներ ունեցող ուսանողները արդեն զեղչերից օգտվում են կամ սովորում են անվճար համակարգում:
Խնդիր է նաեւ այն, որ մասնավոր բուհերի ուսանողները այս արտոնություններից չեն կարող օգտվել, ինչը խտրական մոտեցում է: Պատգամավորը կոչ արեց վերանայել չափորոշիչները: