A
A
Մասիս Մայիլյանը ցավակցել է
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ցավակցական նամակ է ուղարկել Ռուբեն Շուգարյանի ընտանիքին։
«Խորը վշտով ընդունեցի Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան լուրը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեր ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում համբերություն` հաղթահարելու անդառնալի կորստի ցավը։
Ռուբեն Շուգարյան դիվանագետի և գիտնականի, Հայրենիքի հավատարիմ քաղաքացու և լավ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։