Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ռուսաստանը հավելյալ ռիսկեր է ստեղծում մեզ համար՝ անելով դա չափազանց վատ տոնով և հիմնավորումներով» (տեսանյութ)

«Ամբողջ աշխարհում պատմական հակառեկորդ է սահմանում նավթի գինը, գահավիժում է գազի սակագինը, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը այս օրհասական համավարակի ժամանակահատվածում որոշել է չհրաժարվել գազի գինը թանկացնելու որոշումից»: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա պնդմամբ՝ գազի սակագնի բարձրացումը հանգեցնելու է գնաճի և շղթայաբար ազդելու է տնտեսության բոլոր ոլորտների վրա.

«Ռուսաստանը ճգնաժամային պամաններում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին, այլ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար և դա անում է չափազանց վատ տոնով և հիմնավորումներով»:

Բաբաջանյանն ընդգծեց, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասաց, որ գազի գնի թանկացումը պատասխան է մեր երկրում օրինականության հաստատմանն ուղղված գործողություններին:

«Մենք փաստորեն շարունակում ենք անդամակցել մի տնտեսական միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ամենևին ոչ գործընկերային ու ոչ դաշնակցային մոտեցում»,- ասաց նա: