Բացել լրահոսը Փակել լրահոսը
94466262_131255965181859_3175647824515694592_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում քլորաջրով ախտահանել են բնակելի շենքերի աղբամուղները

Ստեփանակերտի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում այսօր վաղ առավոտից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մաքրել և քլորաջրով ախտահանել են Հեքիմյան 2, Մաշտոց 1,2 հասցեներում և Տիգրան Մեծ փակուղում գտնվող երեք իննը հարկանի բնակելի շենքերի աղբամուղները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից իրականացվող նման կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: