Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այնպիսի պայմաններ են դրված, որ նշանակում է՝ չեն կարող աշխատել. Էդմոն Մարուքյանը՝ տեքստիլի արտադրամասերի աշխատանքի մասին (տեսանյութ)

Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած  տեքստիլի արտադրամասի աշխատանքի հետ կապված մտահոգություններին:

 «Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է: Եվ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Միևնույն ժամանակ, տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և խնդրել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, որովհետև կան տեքստիլ արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի՝ համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը »,-հայտարարեց Մակունցը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ ընկերությունների համար այնպիսի նախապայմաններ են դրված, օրինակ՝ սոցիալական հեռավորության պահպանում, որը նշանակում է՝ չեն կարող աշխատել, որպես օրինակ Մարուքյանը նշեց ԱԺ-ն և ասաց և արտակարգ դրության ռեժիմը տարածվել նաև ԱԺ-ի վրա, իրենք չէին կարող պայմաններ ապահովել. 

«Դե, եթե չեն կարող աշխատել, չի թույլատրվում, այդ 2600 ընտանիքներին պետությունը պետք է աջակցի: Եթե չի կարելի աշխատել, չպետք է աշխատեն, բայց որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, ֆինանսավորի, աջակցի այս ընտանիքներին, սա միանշանակ է: Հիմա ստացվում է, որ ասվում է մի աշխատեք, նաև այնպիսի չափանիշներ են սահմանվել, որ նրանց այդ աջակցությունը չի հասնում, համ էլ գնում ենք այդ մարդկանց 100 հազար դրամ տուգանում են: Այսպես չի լինելու»,-ասաց նա:

Մարուքյանն ասաց՝ վաղ թե ուշ բոլորը սկսելու են աշխատել, քանի որ կա կորոնավիրուսի թվերի աճ, միևնույն ժամանակ տնտեսությունը գնում է կործանման: