Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունը, դատապարտում եմ այդ․ Բաբաջանյան (տեսանյութ)

 ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տարածած հայտարարությանը, որում տեղեկացնում են, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած և կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում են բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։

«Չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը։ Ես չեմ քննարկում, թե մեր քաղաքացիները ունե՞ն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումներ կատարելու համար, բայց տեքստը, թե ֆորս մաժորը հաղթահարված է, ինքին վտանգավոր է, և դա առաջացնում է ռիկսեր, որ մարդիկ կարող են հանգիստ նայել ստեղծված իրավիճակին և հաղթահարված համարել համաճարակը։ Սա անթույլատրելի է։ Դատապարտում եմ Կառավարության և նշված հանձնաժողովի այս հայտարարությունը»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանը կոչ արեց քաղաքացիներին չթուլացնել զգոնությունը։ Ըստ նրա՝ պետությունը պարտավոր է գտնել մեխանիզմներ քաղաքացիների կոմունալ վճարումների խնդիրը ժամանակավորապես լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։