Բացել լրահոսը Փակել լրահոսը
hratap1507101697225210410201711
A A
Պաշտոնական

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի (բուք) և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

 Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: