Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 պացիենտ կա, մեկը՝ 27 տարեկան. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարությունը հերթական նիստն է անցկացնում: Օրակարգում ընդգրկված է 44 հարց, որոնից 37-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու,    Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին, ինչպես նաեւ այլ հարցրեր:

Նիստի մեկնարկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 50 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 10 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա, մոտ 230 հիվանդ թոքաբորբ ունի, արհեստական շնչառական սարքերը միացված են 5 հիվանդի։ Նրանցից մեկը 27 տարեկան երիտասարդ է, ով ունի խրոնիկ բնածին հիվանդություն:

 «Բժիշկներն անում են ամեն բան, որ կայունացնեն։ Կարծես թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել։ Աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը՝ բաժանած ընդհանուր դեպքերի վրա»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մահճակալային ֆոնը դեռ բավարարում է:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ հարեւան Իրանում դրական դինամիկա կա, կարծես թե երկիրը վերադառնում է բնական հունի:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ մի շարք ոորտներում տնտեսական գործունեությունը թույլատրվել է: 

Պարետը նաև տեղեկացրեց, որ մարզային անցակետերը հանվել են, քանի որ բոլոր մարզերում վարակի փաստացի տարածվածություն կա:

Տեղորոշման համակարգերը ավելի էֆեկտիվ են աշխատում, -վստահեցրեց պարետը՝ հավելելով, որ այս փուլում վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է: