Ասպիրանտների կրթաթոշակը կրկնակի կավելանա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱսպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը կավելանա 35 հազար դրամով: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում:
Հարցը զեկուցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․ նշեց, որ այդ ավելացումը համապատասխանաբար կկազմի հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար ` 65 հազար դրամ:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: Նախարաը շեշտեց, որ այս ծրագրի նպատակն է կրթության քաջալերումը և որակի բարձրացումը:
«Սա կրթաթոշակների ավելի քան երկու անգամ բարձրացում է: Չենք համարում, որ սա բարձր թիվ է, բայց սա շատ հստակ ազդակ է, որը նպաստում է հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը, ինչպես նաև սոցիալական կարիքներից բխող կյանքի որակի բարձրացմանը»,-ասաց նախարարը: