Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբ Մնացականյան
A A
Պաշտոնական

«Մեծատառով անձնավորություն հեռացավ մեզանից»․ ԱԳ նախարարը ցավակցել է

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր էջում ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։

«Մեծատառով անձնավորություն հեռացավ այսօր մեզանից։ Ասո Թավիթյանը լեգենդ է, ով բնորոշում է Հայաստանը, հայ ժողովրդը, հայկական սփյուռքը,Նյու Յորքը, Միացյալ Նահանգները, նա իր մեջ ամփոփում է մի ամբողջ ինստիտուտ և ուղենիշ: Նրա կյանքի նկատմամբ սերը լավատեսության աղբյուր է։

Ես օրհնված եմ նրա ընկերության մեծահոգությամբ։ Ես նրան շատ եմ կարոտում և հարգում եմ նրա օրհնյալ հիշատակը»: