Բացել լրահոսը Փակել լրահոսը
080FCC86-FC14-41B0-B861-CB8076DAEFCD_cx0_cy0_cw87_w1200_r1
A A
Պաշտոնական

Թույլատրվել է դատապարտյալին դեղորայքով ապահովող ազգականի տեղաշարժը

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը:

Նա հայտնել է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի անգամ կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել:

Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար:

ՄԻՊ աշխատակազմ