A
A
Հանրայինի եթերում գովազդ կլինի․ նախագահը ստորագրեց
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 23-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքների փոփոխությունները Հանրային հեռուստաընկերությանը հնարավորություն կտան մեկ եթերային ժամվա ընթացքում հեռարձակել մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ։