Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+giro italia (1)
A A
Սպորտ

«Ջիրո դ’Իտալիայի» 3-րդ փուլում հաղթել է իտալացի Դոմենիկո Պոցովիվոն

«Ջիրո դ’Իտալիա» առցանց հեծանվավազքում տեղի է ունեցել արդեն երրորդ մրցափուլը: Այն ավարտվել է Իտալիայի հավաքականի հեծանվորդ Դոմենիկո Պոցովիվոյի հաղթանակով: Նա տրենաժորի վրա 26,9 կմ տարածությունը հաղթահարել է 47,03 րոպեում:

Թիմային պայքարում հաղթել է Vini Zabù KTM թիմի Վելկո Ստոյնիչ – Անդրեա Բարտոլոցի զույգը: Կանանց պայքարում լավագույն արդյունք ցույց է տվել Trek-Segafredo թիմի Էլեն Վան Դեյկ - Օդրի Կորդոն-Ռագոտ զույգը:

Երեք փուլերից հետո տղամարդկանց թիմային մրցավազքը գլխավորում է ղազախական Astana Pro Team-ը: Դրան հաջորդում են Androni Giocattoli-Sidermec թիմն ու Իտալիայի հավաքականը:

Հաջորդ, 4-րդ մրցափուլը, տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի և հինգշաբթի: