Արման Թաթոյանը՝ ատելության խոսքի ու Կաթողիկոսի շուրջ քննարկումների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հացերի մշտական հանձնաժողովում 2019թ․-ի տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո, պատգամավորները հարցեր ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե 2018թ․-ի համեմատ 2019․-ին ատելության խոսքը ի՞նչ դինամիկա է ունեցել։ Օրինակ՝ ըստ պատգամավորի՝ ատելության խոսքը սրվել է։
«Այսօր արդեն ներգրավվում են եկեղեցուն, ինչն անթույլատրելի է»,- նկատեց Անի Սամսոնյանը։ Արման Թաթոյանը նախ նշեց, թե օրինակ՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներն ու ատելության խոսքը մտահոգիչ պատկեր ունեն։
«Կարծում եմ հրատապ միջոցներ են պետք՝ կանխարգելելու համար։ Հաճախ հարց են տալիս, թե ինչպե՞ս կանխարգելեն։ Օրենսդրական գործիքները վերջում էլ ընդունվեց, բայց կարծում եմ, որ կարևոր է նաև հանրության վարքագիծը, այսինքն՝ քաղաքացիները չներքաշվեն նման քննարկումներում։ Հանրային գործիչները իրենց խոսքով այնպիսի վարքագիծ պետք է դրևորեն, որը չի առաջացնի վիրավորանք կամ էլ ատելություն»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի շուրջ քննարկումներին, ապա ՄԻՊ-ն ընդգծեց, որ չպետք է թույլ տանք նման քննարկումներ լինեն, որովհետև Հայ առաքելական եկեղեցին բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում՝ Վեհափառ հայրապետի հովվապետությամբ։
«Մեր ժողովրդի խորհրդանիշների հետ կապված մենք առանձնահատուկ վերաբերմունք պետք է ունենանք»,- նշեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։