Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo
A A
Սպորտ

Մոուրինյոյի հետ աշխատելը մեծ արտոնություն է. Ուգո Լյորիս

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն ուշագրավ կարծիք է հայտնել անգլիական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

«Մոուրինյոն հրաշալի է: Ճիշտ է, լրատվամիջոցների մեծ մասը նրան բավական կողմնակալ են վերաբերում, սակայն երբ դու ամեն օր աշխատում ես նրա հետ, ապա հասկանում ես, որ դա մեծ արտոնություն է:

Նա աշխատել է շատ հզոր թիմերում, բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Նա մեծ փորձ ունի ու բազմաթիվ մրցանակներ: Նրա հետ աշխատող յուրաքանչյուր ֆուտբոլիստ շատ բան կարող է սովորել», - Eurosport հեռուստաալիքով ասել է 2018թ աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 20-ին՝ պաշտոնանկ արված Մաուրիսիո Պոչետինոյի տեղը: