Բարձրագույն խմբի 6 ակումբներ մայիսի 1-ին կստանան ԵՎՐՈ-2020-ի վճարները
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի և Եվրոպայի 2020թ առաջնության որակավորման փուլերի խաղարկությունները:
Ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել գումարների բաշխումը Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո, սակայն, հաշվի առնելով փլեյ-օֆֆի հետաձգումը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված բարդ իրադրությունը և ակումբների ֆինանսական խնդիրները, ՈՒԵՖԱ-ի գործադիր մարմինը որոշում է կայացրել մասնակցության գումարները բաշխել ակումբներին ավելի շուտ՝ 2020 թվականի մայիսի 1-ին:
Այդպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբներ մայիսի 1-ին կստանան իրենց հասանելիք վճարները ստորև սահմանված չափաքանակներով.
«Փյունիկ» ՖԱ – 211,476.90 եվրո
«Ալաշկերտ» ՖԱ – 203,511.40
«Արարատ-Արմենիա» ՖԱ – 105,764.82
«Ուրարտու» ՖԱ – 90,204.87
«Գանձասար-Կապան» ՖԱ – 57,731.11
«Լոռի ՖԱ» ՖԱ – 36,081.95