Բացել լրահոսը Փակել լրահոսը
86773339_863876854064194_7619365256908767232_n
A A
Պաշտոնական

Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։

Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.

 

✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,

✅ Իրավունքի դադարման պետական գրանցման,

✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման,

✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,

✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,

✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,

✅ Նոր վկայականի տրամադրման,

✅ Սխալների ուղղման,

✅ Վարույթի դադարեցման,

✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։

 

Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: