A
A
Սարի Թաղում փլուզվել է տան պարիսպը․ տուն մուտք գործելը դարձել է անհնարին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ չբնակեցված տան պարիսպը (մոտ 18 քմ) փլուզվել է և փակել հարևան տան մուտքը: Առկա է հիմնական պատի (8 քմ) փլուզման վտանգ:
Փրկարարները հեռացրել են թափված քարերի մի մասը՝ բացելով տան մուտքը: