Բացել լրահոսը Փակել լրահոսը
2019AM_979629_931654667
A A
Պաշտոնական

Ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ․ ովքեր են խոշորացույցի ներքո

Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում: 

Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները: 

Այսպես՝ ամենօրյա ռեժիմով

  • 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում: 

 

  • 24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից: 

 

  • 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների , 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով: 

 

  • ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ: 

 

           Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ,տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ: 

 

          Ուշադրություն. Շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի : ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն  վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով