ՄՕԿ-ի անդամը հնացած է համարում 2024թ օլիմպիական խաղերի նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Գի Դրյուն կարծում է, որ 2024թ Փարիզի օլիմպիական խաղերի անցկացման նախագիծը հնացած է և փոփոխման կարիք ունի, կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
«Ճգնաժամը, որը մենք այժմ ապրում ենք, երկարաժամկետ ազդեցություն է ունենում մեր առօրյա կյանքի վրա, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հարցերի վրա: Դա չի կարող անհետևանք անցնել, քանի որ մենք դրանից դուրս կգանք բոլորովին նոր մարդկանց հետ: Այս համատեքստում օլիմպիական և պարալիմպիկ խաղերը նույնպես բացառություն չեն կազմում և պետք է անցնեն այլ ծրագրով:
Այն նախագիծը, որը մենք պատրաստել էինք խաղերի ընտրություններից առաջ, արդեն հնացած է և որևէ կապ չունի ներկայիս իրողությունների հետ: Առաջինը՝ պետք է վերագնահատել բյուջեն, պարզել, թե որքան կարժենա այդ Օլիմպիադան: Մենք պետք է վերանայենք խաղերի հետ կապված հարցերը և դրանք հարմարեցնենք նոր աշխարհի հետ», - ասել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարը, ով նաև վազքի օլիմպիական չեմպիոն է:
Հավելենք, որ Փարիզի օլիմպիական խաղերը պետք է կայանան 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը: