Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess virtual (1)
A A
Սպորտ

Շախմատ. Մագնուս Կառլսենը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն և գլխավորեց աղյուսակը

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց սուպերմրցաշարում կայացան 6-րդ տուրի առաջին հանդիպումները:

Մագնուս Կառլսենը չնայած Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտը սկսեց պարտությունով, սակայն հետագայում հավասարեցրեց հաշիվը, ապա հաղթեց արմագեդոնում: Նա վաստակեց 13 միավոր և կրկին գլխավորեց աղյուսակը:

Իրանցի 16-ամյա գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան 2,5:1,5 հաշվով առավելության հասավ նիդեռլանդցի Անիշ Գիրիի նկատմամբ և երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում: Նա վաստակեց 6 միավոր և հավասարվեց Յան Նեպոմնյաշչուն: Վերը նշված երեք շախմատիստները վերջին տուրից առաջ դուրս մնացին փլեյ-օֆֆից:

Վաղը կկայանան 6-րդ փուլի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի պոտենցիալ առաջատարներ Հիկարու Նակամուրան ու Դին Լիժենը կխաղան իրար հետ, իսկ նրանց հետապնդող Ֆաբիանո Կարուանան կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Ֆրանսիացի շախմատիաստին հարկավոր է միմիայն հաղթանակ, քանի որ հակառակ դեպքում նա նույնպես դուրս կմնա եզրափակիչ փուլից: