Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարուքյանը սոցիալական անկայունություն և քաղաքացիական անկարգություններ է հրահրում․ Անուշ Բեղլոյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջարկությանը, թե ժողովրդի փողից պետք է ժողովրդին փող տալ։ Պատգամավորն առաջարկում էր, յուրաքաչնյուր ընտանիքի 100 000 դրամ տալ, ինչին իշխող ուժից արձագանքել էին՝ ասելով, թե դա պոպուլիզմ է։

Իշխող ուժի պատգամավորը գործընկեր պատգամավորին հասարակությանը մանիպուլացնելու մեջ մեղադրեց, բացի այդ, Անուշ Բեղլոյանը պարոն Մարուքյանի ելույթներում վտանգավոր միտում է տեսել։

«Նա սոցիալական անկայունություն ու քաղաքացիական անկարգություններ է հրահրում իր ելույթներից՝ ասելով՝ քաղաքացիներ, այնտեղ փող կա, գնացեք վերցրեք»,- ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը՝ կոչ անելով Էդմոն Մարուքյանին նման ելույթներ չունենալ։

Էդմոն Մարուքյանը անարձագանք չթողեց Անուշ Բեղլոյանին։

«Ապշած եմ, որ նման բան եք ասում։ Դուք ինձ մեղադրում եք, որ ես քաղաքացիական անհնազանդության կոչեր եմ անում։ Բնավ ոչ»,- ասաց պարոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։