Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ոստիկանապետին պետք է հրավիրենք ԱԺ ՝ Գավառում տեղի ունեցածի համար պարզաբանումներ տալու» (տեսանյութ)

Գավառում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարկ է համարում խորհրդարան հրավիրել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։

«Որպես խորհրդարան՝ պիտի մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնենք ոստիկանական ուժերին, որոնք համավարակի այս ժամանակահատվածում իրենց ծառայությունն են բերում ժողովրդին, և երեկ այդպիսի պայմաններում շարունակել են իրենց ծառայությունը և վստահ եմ, որ պիտի շարունակեն ծառայել մեր երկրին»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Իսկ ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երկուսի նկատմամբ փորձել են հաշվերհարդար տեսնել։ Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։