Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

««Մկրատով բերանը ճղեմ» և նման արտահայտությունները պետք է մաքրվեն եթերից» (տեսանյութ)

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Զեկույցից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին պարոն Հակոբյանին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նախ նկատեց՝ որպես պատգամավոր մտածում է, որ լրատվամիջոցները պետք է ազատ լինեն, սակայն երբեմն ամենաթողության վիճակում են հայտնվում, անորակ սերիալներ են ցուցադրում, ոչ գրական բառապաշար օգտագործում, կրթական նախագծերը բացակայում են և այլն։ Որպես սպառող Հովհաննես Հովհաննիսյանը պահանջում է, որ «մաքրեն» եթերը։

«Ե՞րբ ենք եթերը «մաքրելու»,- հետաքրքրվեց իշխող ուժի պատգամավորը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «մաքրել» եթերը արտահայտությունը ծայրահեղ պոպուլիստական որակեց։

«Չկա այդպիսի հասկացություն, ի՞նչը մաքրել, ո՞նց մաքրել, ինչի՞ց մաքրել, ո՞րն է քարոզը, ինձ սահմանումներ տվեք։ Ամեն մեկը քարոզը այլ ձևով է հասկանում։ Մեկը սեռական փոքրամասնությունների քարոզը անբարոյականություն է համարում, մյուսը համարում է մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչի՞ց ենք եթերը մաքրում 1-ից, 2-ից, հնդկական, թե՞ հայկական սերիալներից»,- նկատեց նա։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ եթերը պետք է կանոնակարգել, և վերջերս շրջանառության մեջ դրած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում են այդ մեխանիզմները։

ՀՌՀ նախագահը պնդում է, որ կոմերցիոն հեռուստաընկերություններից պահանջել այն որակը, որը Հանրային հեռուստաընկերությունում տեսնում ենք, հնարավոր չէ։

Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի եթերը «մաքրել» արտահայտությունը ասելով։ «Օրինակ՝ «մկրատով բերանը ճղեմ», որը սերիալներից մեջ էր հնչել և հանձնաժողովը տուգանել էլ հեռուստաընկերությանը այդ արտահայտության համար։ Նմանատիպ երևույթերի բացառման մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։