Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Արթուր Դանիելյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է․ ՄԻՊ ներկայացուցիչը կտեսակցի նրան

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:

Այս մասին հայտում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժինը։ Հիշեցնենք՝  խոսքը Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի  մասնակցությամբ միջադեպի մասին է։