Բացել լրահոսը Փակել լրահոսը
70644015_104179427638367_771462502448889856_o
A A
Պաշտոնական

Վեց հայ բժիշկներ Կատարում պայքարում են կորոնավիրուսի դեմ

Կատարում ՀՀ դեսպանության ֆբ-ի իջը տեղեկացնում է․

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում բժիշկների ու բուժաշխատողների կողմից իրականացվող անձնուրաց ծառայությունը՝ Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունն իր երախտիքի ու գնահատանքի խոսքերն է հղում Կատարի Պետության առողջապահության համակարգում ընդգրկված մեր հայ բժիշկներին, որոնք հաստատակամությամբ ձեռնոց են նետել կորոնավիրուսի համավարակից բխող մարտահրավերներին ու իրենց ուժերի գերլարումով ընդգրկվել են դրա դեմ պայքարում։

Մեր երախտիքը՝

Գայանե Մելիքյանին
Վազգեն Մնացականյանին
Գարեգին Խաչատրյանին
Դավիթ Սարգսյանին
Սամվել Նիկողոսյանին
Հայկ Խաչատուրյանին

Լինենք ամուր և առողջ։