A
A
Հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերվել Հայաստանից․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից հանված ակտիվների վերադարձի խնդրով։
«Հսկայական ծավալի ակտիվներ դուրս են բերվել ՀՀ տարածքից դեպի Եվրամիության երկրներ, ՌԴ, ԱՄԷ եւ ԱՄՆ։ Օտարերկրյա պետություններում կուտակված ապօրինի հարստությունների վերադարձը պետբյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում: Անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախեւառաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում