Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացնելու է ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Մինչ օրակարգին անցնելը խորհրդարանը քվեարակության դրեց երեկ քննարկված նախագծերը, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց ԱԺ նախագահին, թե ինչո՞ւ են ԱԺ մուտքի մոտ պարտադրում ձեռնոցներ և դիմակներ կրել, մինչդեռ, օրինակ՝ Արարատ Միրզոյանը ո՛չ դիմակ է կրում, ո՛չ էլ ձեռնոց։ Պարոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված անձ կա՞։
«Կամ բոլորս ենք հագնում, կամ չենք գալիս, կամ գալիս ենք, կամ ով հիվանդ է, նա չի գալիս, ինչի՞ համար են այս խստացումները»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի պատասխան ասաց, թե ոչ մեկին չի պարտադրվում, եթե որևէ մեկը չի ցանկանում, կարող է չկրել, սակայն հավելեց․
«Այո, կասկած կա, որ ԱԺ-ում աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, ձեռնարկվել են խստացված կանխարգելիչ միջոցառումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։