Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Սոչիին» և դիմել «Արսենալին»
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» ղեկավարությունն ամեն գնով ցանկանում է թիմում պահել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը անցած տարվա սեպտեմբերից հանդես է գալիս վարձավճարով:
Ինչպես հայտնում է իտալական Corriere dello sport օրաթերթը, հռոմեական ակումբն համաձայնության չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անգլիացի կիսապաշտպան Սմոլինգի տեղափոխման հարցում, որը նույնպես վարձակալվել էր այս մրցաշրջանի սկզբին: Այդ իսկ պատճառով «Ռոման» աշխատում է անպայման գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալից», քանի որ չի ցանկանում մրցաշրջանի ավարտից հետո միանգամից կորցնել փորձառու երկու կիսապաշտպաններին:
Ըստ աղբյուրի, Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլային լոնդոնյան ակումբին համոզել է հայ ֆուտբոլիստին վաճառել 10 մլն ֆունտով, սակայն իտալական կողմը դեռ չի շտապում և հույս ունի իջեցնել գինը, քանի որ դեռ չի ապահովել իր տեղը չեմպիոնների լիգայում և ֆինանսապես պատրաստ չէ մեծ ծախսերի:
Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հասկացնել է տվել, որ ցանկանում է մնալ Իտալիայում և շարունակել կարիերան այնտեղ:
«Իմ ժամանակը Լոնդոնում արդեն ավարտվել է: Հույս ունեմ, որ դուք համաձայնության կգաք «Ռոմայի» հետ, քանի որ ես ցանկանում եմ մնալ այստեղ», - անգլիական «Արսենալի» ղեկավարությանն ուղղված իր կոչում ասել է մեր ֆուտբոլիստը:
Ի դեպ, Ռուսաստանի «Սոչի» ակումբը նույնպես հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանով: Մեր ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել նման ուշադրության համար, սակայն մերժել է առաջարկը, քանի որ առաջիկայում իր բոլոր պլանները կապում է միմիայն հռոմական ակումբի հետ: