Բացել լրահոսը Փակել լրահոսը
96385757_2875198666040742_8558162433988886528_n
A A
Պաշտոնական

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն

ԿԳՄՍՆ ֆբ-յան էջը տեղեկացնում է․

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին, այս պահի դրությամբ, կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը: