Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բարձրաստիճան պաշտոնյանների կատարած հանցագործությունների նախաքննությունը կիրականացնեն ՀՔԾ քննիչները (տեսանյութ)

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն առաջին ընթերցմամբ ԱԺ-ին ներկայացրեց «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Կառավարությունն առաջարկում է, որպեսզի նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3 հոդվածներով իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները: Բարձրաստիճան պաշտոնատար անձ են համարվում Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Վիճակագրական կոմիտեի ղեկավարը եւ անդամները, դատախազները, քննչական կոմիտեում, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ ոստիկանության, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները եւ նրանց տեղակալները, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումների մեջ ներառված կառուցվածքային միավորների ղեկավարները։ Իսկ պետական ծառայություն իրականացնող անձ են համարվում ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի եւ զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք։

Մանրամասները՝ տեսանյութում։