Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Մարուքյանն էդքան տղա ա, թող գա, երկուսով մանդատները վայր դնենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Ամենասկզբում նա նշեց, որ ելույթը կապ չունի միջադեպի հետ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ, որը ծեծկռտուքի վերածվեց։

Սասուն Միքայելյանն այսօրվա իր ելույթի սկզբում նշեց՝ 15 տարեկանից զրկվել է հորից։ Նաեւ ներկայացրեց իր անցած ուղին, կյանքից տարբեր դրվագներ պատմեց։

«Էսօր իմ համար սուրբ ա եւ Էդմոնի մայրը, եւ Ալենի մայրը, եւ էստեղ նստածներից բոլորի մայրը։ Էն, ինչ Էդմոնը անվանել ա էս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, Էդմոնի եղբայրը նույն բանը գրել ա իմ մասին։ Ես չեմ հակադարձի իրա բառերով։ Երիտասարդ, քո մայրը իմ համար սուրբ ա։ Բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ։ Մեծի խորհուրդ եմ տալիս քեզ՝ գաս, աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,- ասաց նա։

Սասուն Միքայելյանը նշեց նաեւ՝ այս դահլիճում դեպք է պատահել։ Նա Էդմոն Մարուքյանին առաջարկեց երկուսով ցած դնել պատգամավորի մանդատները։

«Եթե էդքան տղա է ինքը, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- ասաց նա։