Ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավաբան Արսեն Բաբայանը վստահ է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բաբայանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
«Ապօրինի ձերբակալությունիցս 2-3 օր առաջ, իրար հետևից երկու հարցազրույցում ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավարին, Փաշինյանի ապիկար կառավարումը, երկակի ստանդարտներն արդարադատության իրականացման ոլորտում և ընդհանրապես այն ամենը, որ հիմա տեսնում ենք»,- ընդգծեց նա։
Ըստ Բաբայանի՝ քննադատաություններն էին պատճառը, որ առանց հիմքի իրեն ձերբակալեցին և հետո կալանավորեցին։ Իրավաբանը վստահեցրեց, որ որևէ քաղաքական ճնշում իրեն չի կանգնեցնելու և ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին։
Մանրամասները՝ տեսանյութում։