Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան1
A A
Քաղաքականություն

Սեւ, թե՞ կարմիր․ Ո՞ւմ խաղն է խաղում Արման Բաբաջանյանը․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է,- Ֆեյսբուքյան իր էջում  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր անդրադարձել է պատգամավորի ելույթին։

«Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ:
Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքները ավարտվում են, մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների, ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու», - գրել է նախարարը։

Արման Բաբաջանյանը մասնավորապես  նշել էր, որ  վերջին որոշ իրողություններ միտում ունեն վերջնականապես թաղելու դատական համակարգը առողջացնելու հույսերը՝  դրանում մեղադրելով նաեւ Արդարադատության նախարարին։Նրա ելույթը ստորեւ․