Կա նաև մի վտանգավոր տենդենց, որ նորից լինում է տարբեր արտադրական կոլեկտիվներում․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույն շրջանակներում։ Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված՝ 15 հոգի»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ կա նաև մի վտանգավոր տենդենց, որ նորից լինում է տարբեր արտադրական կոլեկտիվներում, և փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է նորից կորոնավիրուսային հիվանդության բռնկում։ «Որովհետև մարտի սկզբին արձանագրած 2 օջախից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, կրկին արտադրամասից։ Հնարավոր է, որ նմանատիպ սցենար ունենանք»,- նշեց Թորոսյանը։
Արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 տոկոսը, նախարարի խոսքերով, կարիք է ունենում հոսպիտալացման, և իսկ մնացած դեպքերում մարդիկ մնում են տանը՝ բուժման։
Մանրամասները՝ տեսանյութում