Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲՆԱՊԱՀՊԱՆ coreldrow (2)աա44
A A
Պաշտոնական

Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք է արձանագրվել

2020 թվականի հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։

Նաև արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ (преоброзаватель), 2 հատ ձկնորսական ցանց (сачок) էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապալ) տեսակի  ձուկ:

Նյութերն ու իրեղեն ապացույցները կուղարկվեն ՀՀ դատախազություն։