Բացել լրահոսը Փակել լրահոսը
2018am_935758_457825435
A A
Պաշտոնական

Հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տույժերի չեղարկման մասին լուրերն իրական չեն․ Է․ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշադրություն

 Լուրեր են պտտվում, թե իբր հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տույժերը չեղարկվելու են։

 Այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում և սահմանված տույժերը ենթակա են վճարման։

Կրեք դիմակ և մի տուգանվեք։
Եղեք առողջ»։