Բացել լրահոսը Փակել լրահոսը
104283409_10219153438492558_8699799792783382292_n
A A
Պաշտոնական

Արաբկիրում նախատեսվում է ժամանակակից ճեմուղի կառուցել․ խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արաբկիրում Կոմիտասից մինչև Հ. Էմին նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ), որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:

Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը»։