Ընդդիմությանը լռեցնելը չի համապատասխանում մեր արժեքներին. Մակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»: ԱԺ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտին։
Մակունցի խոսքով՝ որևէ մեկին, այդ թվում՝ ընդդիմությանը լռեցնելը ոչ միայն չի համապատասխանում իրենց արժեքներին, այլև չի համապատասխանում իրականությանը:
«Անձամբ իմ գնահատմամբ, հունիսի 5-ին ԲՀԿ-ի կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը մինչ այդ արված իրենց հայտարարություններց տարբերվում էր ընդամենը երկու կետով՝ առաջինը՝ խոսվում էր կորնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին, և երկրորդ՝ ընդամենը 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոսով», - պնդեց Մակունցը:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ երեկ իրենց խմբակցությունը քննարկումներին լուռ է եղել, մինչդեռ ԲՀԿ պատգամավորների ելութներից տպավորություն էր, որ արձագանքում են «Իմ քայլ»-ին:
Նշեց՝ իրենք այլ անելիք չունեին, քան լսել իրավական կողմին՝ դատախազին և փակ քվեարկության ժամանակ որոշում կայացնել: ԱԺ նիստը բոյկոտելու ԲՀԿ-ի որոշման վերաբերյալ Մակունցը նշեց, որ բոյկոտելը կամ միջազգային կառույցներին դիմելը ընդդիմության իրավունքն է: