«Լինում են քաղաքացիներ, որոնք կրկնակի, եռակի, դեպքեր կան, որ նույնիսկ 10 անգամ, հնարավոր է, թեստավորվեն» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴրական ազդեցություն ունեցել է․ ԼՀ պատգամավորը՝ Արսեն Թորոսյանի կողմից կորոնավիրուսով վարակված անձանց հասցեները հրապարակելու մասին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ վերջին երկու օրը, երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սկսել է հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց հասցեները, դրական ազդեցություն ունեցել է։
«Այդ հրապարակման արդյունքում ես մեր կողքի թաղամասերից մեկի հետևից գնացի, և ի՞նչ պարզեցի։ Որ ամբողջ մի մուտք, ամբողջությամբ, բոլորը վարակված էին ու հարց առաջացավ՝ «բա ո՞նց է եղել, որ ամբողջ մուտքն է վարակվել»։ Այդպես մի երկուսին թեստ են արել, բացասական է եղել, հետո էլի են արել, էլի է բացասական եղել, ու էս վերջինը արել են, դրական է եղել․ 5-րդ օրը կամ 16-րդ օրը, այդ օրը կարող է՝ լավ չհիշեմ»,- շարունակեց նա։
Պատգամավորը Թորոսյանից հետաքրքրվեց, որ թեստավորում արվում է Հայաստանում, քանի՞ քաղաքացի է թեստավորվել, և որ արդյունքները հրապարակվում են, չի՞ կարծում, որ կարելի է նշել նաև նոր թեստավորված քաղաքացիների թիվը։
«Օրինակ՝ ուրբաթ օրվա դրությամբ քանի՞ ունիկալ քաղաքացի է թեստավորվել, այսինքն՝ մարդու հաշվով։ Եվ ուրբաթ օրվա դրությամբ այդ թիվը 55 հազար 849 է։ Այսինքն՝ այո՛, մենք գիտենք քանի քաղաքացի է թեստավորվում, բայց նաև, այո՛, գիտենք, որ լինում են քաղաքացիներ, որոնք կրկնակի, եռակի, դեպքեր կան, որ նույնիսկ 10 անգամ, հնարավոր է, թեստավորվեն»,- պատասխանեց Թորոսյանը։
Իսկ արած թեստերի մասով նախարարը նշեց, որ կմտածի՝ օրինակ 2 հազար 55 թեստից դնելն ինչ իմաստ ունի, սակայն իր կարծիքով՝ դնելու մեջ իմաստ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում