Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փորձ է արվում լռեցնել ընդդիմախոսներին. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

Դատարանի բակում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ մասնագիտական, ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, այլ գործիչներ, Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

«Այսօր մենք գտնվում ենք այստեղ քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով։ Երեկ մեր կողմից տարածած հայտարարության մեջ ամբողջովին գնահատականները տրված են»,- նշեց Վանեցյանը։

Ծառուկյանի դեմ հարուցված գործը, Վանեցյանի գնահատմամբ, ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ «Եվ Գլխավոր դատախազը, որ ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել թե՛ հանրությանը, թե՛ ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է։ Այն հիմքերը, որ ներկայացրել են հանրությանը, որ հասանելի են բոլորիս, հիմք են տալիս ենթադրելու, որ այստեղ չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, այդ հարցին չպատասխանեց Գլխավոր դատախազը»,- ընդգծեց Վանեցյանը։