Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess elina
A A
Սպորտ

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այսօր կմրցի ադրբեջանուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ

Lichess հարթակով անցկացված Djerba Women Online open կայծակնային շախմատի կանանց առցանց մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ տեղն այն բանից հետո, երբ կազմակերպիչներն անազնիվ խաղի համար որակազրկել են 3-րդ տեղը զբաղեցրած Մոնղոլիայի ներկայացուցչին՝ Օչիրհյուագ Ուլզիկիշիգժարգալին: Այդպիսով, մեր գրոսմայստերը մտել է եզրափակիչ փուլ, որտեղ նոկաուտ մրցակարգով կխաղարկիվի գլխավոր մրցանակը:

 

Այսօր նախատեսված կիսաեզրափակիչ մրցամարտում Էլինա Դանիելյանը կհանդիպի գլխավոր մրցաշարի հաղթող Զեյնաբ Մամեդյարովայի հետ: Ադրբեջանական արգելքը հաղթահարելու դեպքում մեր շախմատիստուհին եզրափակիչում կհանդիպի Ալեքսանդրա Մալցևսկայա – Ինգա Չարխալաշվիլի զույգի հաղթողի հետ:

   

Նշենք, որ պարտիաներն անցկացվում են 3 րոպե + 2 վրկ ժամակարգով: