Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը ստիպված է ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատճառն այն է, որ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, և, ըստ նրա՝ իշխանությունը ստիպված է ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել։

Փաշինյանի խոսքերով՝ պետական այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պարտադիր կերպով պետք է մարդկանց հերթերը կարգավորեն տարածքում և տարածքից դուրս։

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս և այդ վերլուծությունը, կարծես, ավելի համոզիչ է դառնում, որ մեր՝ վարակի հիմնական տարածման աղբյուր են հանդիսանում կամ արիալ են հանդիսանում բակերը և մոտ հասցեները։ Եվ այստեղ մենք նույնպես պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները»,- նշեց նա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր  հերթին ասաց. 

«Բակային և այսպես կոչված՝ այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չէ, ռուսարեն ասած՝ «սպալնի շրջաններում», որտեղ որ մարդիկ հիմնականում տարազապես իրենց տներում են գտնվում, շատ դժվար է լինում վերահսկողություն իրականացնել»։

Ըստ Թորոսյանի՝ երբ որ ինքներս նայում ենք օրինակ զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ որ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու։ 

Կենտրոնական փողոցների, տնտեսավարող սուբյեկտների շրջանում, ըստ նախարարի, իշխանությունները լավ են գործում վարչարարության շնորիվ, բայց վատ՝ վերոնշյալ հատվածներում։ 

«Հիմա վերադառնալով թվերին, պարո՛ն վարչապետ, առավոտյան 9։00-ի դրությամբ մենք ունենք 143 հոգի, որ կարիք ունի Կովիդ հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը տանն են, որից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը միջին ծանրության է, էլի կարիք ունեն հոսպիտալիզացիայի տանը գտնվող քաղաքացիներից։ Բարեբախտաբար՝ 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին»,- նշեց Առողջապահության նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում