Ինչպես է վճարվելու Քոչարյանի նկատմամբ կիրառված 2 մլդ դրամ գրավը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկնհայտ էր, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի,- դատական նիստից հետո ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով՝ դատական նիստերն ակնհայտ դարձրեցին այս գործով կալանավորում լինել չի կարող։
«Ինքս իմ պրակտիկայում նման տեսակ ծավալով և բովանդակությամբ դատական նիստ երևի թե չէի տեսել՝ դրական առումով։ Սյս ժամանակահատվածում առաջին անգամ Վերաքննիչ քրեական դատարանում բարձր վարկանիշ ունեցող դատավոր, պարոն Ազարյանից հետո, ըստ էության քննեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված հարցը և գտավ, որ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի»,-ասաց նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ սահմանված 2 մլրդ դրամ գրավի չափը ՀՀ-ում աննախադեպ է, իսկ Քոչարյանը ազատության մեջ կլինի, երբ գումարը փոխանցվի դատարանի դեպոզիտ հաշվեհամարին։
Իսկ ինչպես է վճարվելու գրավը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանք է դրված և գույքի գրավադրումը կազմում է մոտ 600 մլն դրամ, որը քիչ է: Ըստ Վարդեւանյանի՝ այն պետք է դիտարկել որպես անշարժ գույք, իսկ եթե այդ գումարը չհավաքվի. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»:
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում եւ հետվիրահատական բուժում է ստանում։
«Նա կմնա բժշկական կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկները դրա անհրաժեշտությունը տեսնում են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում